Դավիթ Հակոբյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Դավիթ Վարազդատի Հակոբյան (սեպտեմբերի 13, 1957, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Հայ բեմադրիչ, դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Հակոբյանը ծնվել է 1957 թվականին Սևան քաղաքում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան։ 1974 թվականին ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, զուգահեռ սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1975-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։ 1980-1989 թվականներին Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայի, 1990 թվականից՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1992 թվականից՝ Երևանի Համազգային թատրոնի դերասան և ռեժիսոր (2000-2003 թվականներին՝ նաև տնօրեն)։ 1992-1994 թվականներին եղել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիայի հիմնադիր-ղեկավարը։ 2002 թվականին հրավիրվել է Թեհրանի միջազգային փառատոն՝ որպես պատվո հյուր։ 2003 թվականից՝ Բեյրութի «Գասպար Իփեկյան» և «Արեգ» թատերախմբերի գեղարվեստական ղեկավար։ 2006 թվականին եղել է Երևանի պետական Կամերային թատրոնի տնօրեն[1]։ 2006-2014 թվականներին ղեկավարել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը:
1988 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի պրոֆեսոր է[2][3]։ Ներկայումս հանդիսանում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան։ Դավիթ Հակոբյանը թատրոնում կերտել է 80-ից ավել դերեր` տարբեր ներկայացումներում։ Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, հեռուստատեսային ֆիլմերում («Մեր գյուղը», «Վայրենին» (2019), «Երկուսով» (2019), «Թղթե երազանք» (2019) «Էլենի օրագիրը» (2017) «Գարեգին Նժդեհ» (2013), «Կյանք ու կռիվ» (2016), «Սողոմոնի երգերը» (2019), և այլն)։ 2019 թվականին նրա մասնակցությամբ նկարահանված «Երբ որ քամին հանդարտվի» ("Si Le Vent Tombe") ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնում։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նուշիչ՝ Բ. Նուշիչի Ինքնակենսագրություն
- Փանջունի՝ Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի»
- Փրիմ՝ Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն»
- Արտուրո Ուի՝ Բրեխտի «Արտուրո Ուիի կարիերան»
- Արարիչ՝ Շտոկի «Աստվածային կատակերգություն»
- Պապ՝ Սարոյանի «Իմ անունը Արամ է»
- Առաքել՝ Դաշտենցի «Կարոտ»
- Ենոք՝ Հակոբյանի «Լեռնային կակաչներ»
- Ռաֆիլու՝ Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը»
- Բադալ՝ Սարոյանի «Փրկության կղզի»
- Բեռնար՝ Մանյեի «Օսկար»
- Պոչեկ՝ Քոսյանի «Գուցե փրկվենք»
- Ծաղրածու՝ Շեքսպիրի «Լիր արքա»
- Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ»
- Համլետ` Ուիլյամ Շեքսպիր «Համլետ»
- Էդիպ արքա` Ուիլյամ Շեքսպիր «Էդիպուս արքա»
Ֆիլմեր և հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր | Թվական | Հ/Ս | Թվական |
---|---|---|---|
«Գարեգին Նժդեհ» | 2013 | «Մեր գյուղը» | 2013 |
«Թաքնված սեր» | 2016 | ||
«Օտարը» | 2017 | ||
«Կյանք ու կռիվ» | 2017 | «Էլենի օրագիրը» | 2017-2018 |
«Մեր երազանքի ճանապարհը» | 2017 | «Թղթե երազանք» | 2019 |
«Սողոմոնի երգերը» | 2019 | «Երկուսով» | 2019 - 2021 |
«Երբ հանդարտվի քամին» / "Si Le Vent Tombe" | 2019 | «Արմատներ» | 2019 - 2020 |
«Սև հանքեր» | 2018 | «Սիրո թևեր» | 2020-2021 |
«Բռնիր ձեռքս» | 2021-2022 | ||
«Մոխրոտի երազները» | 2023-2024 |
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխով՝ «Քեռի Վանյա», 1986
- Սամվել Կոսյան՝ «Գուցե փրկվենք», 2000
- Մկրտիչ Խերանյան՝ «Շխոնց Միհրան», 2002
- Շոու, «Ինչպես խաբեց նա ամուսնուն»
- Սայմոնի «Երկրորդ ավենյուի կալանավորը»
- Գոցցիի «Ագռավը»
- Մուշեղ Իշխանի «Մովսես Խորենացի, Պարույր Հայկազն»
- Մրոժեկի «Բաց ծովում»
- Մանյեի «Օսկար»
- Քասյանի «Գուցե փրկվենք»
- Խերանյանի «Շխոնց Միհրան»
- Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը»
- Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ»
- Հովհաննես Թումանյանի «Անուշ»
- «Սասունցի Դավիթ»
- Շիրվանզադեի «Պատվի համար»
- Ռ. Կունիի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում»
- Մոլիերի «Ազնվամոլ քաղքենին»
- Հր. Մաթևոսյանի «Ծառերը» մոնոդրաման անվանի դերասանուհի Գրետա Մեջլումյանի դերակատարմամբ
- Ֆլորիան Զելլեր «Ճշմարտություն» 2019
- Երվանդ Օտյան «Ընկեր Բ. Փանջունի» 2022
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանի «Իրանզամին» միջազգային փառատոնի «Գրան Պրի» մրցանակ, 2000
- Դոնի Ռոստովի փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ, 2002
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ որպես «Լավագույն դերասան» (2 անգամ)
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2008
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ որպես «Լավագույն դերասան», 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Davit Hakobyan, Salvation Island, Shkhonts Mihran». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Zarkfoundation - Դավիթ Հակոբյան». zarkfoundation.com.